ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Տոյվո Կլաար, մի հատ սա նայի ու քո շեֆի՝ Շառլի հետ պատկերացրեք ձեր առաջարկած խաղաղության իրական դեմքը

Տոյվո Կլաար, մի հատ սա նայի ու քո շեֆի՝ Շառլի հետ պատկերացրեք ձեր առաջարկած խաղաղության իրական դեմքը
20.07.2023 | 23:26

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս, ինչպես իր շեֆ Շառլ Միշելը, կարծում է, որ արցախցիները չպիտի կապրիզ անեն և եթե չեն ուզում սովից մեռնել, պիտի ընդունեն Ալիևի առաջարկն ու սնունդ և հումանիտար այլ բեռներ ստանան Աղդամից։

Հատուկ Տոյվո Կլաարի համար տեղադրում եմ Ադրբեջանում անցկացված սոցիոլոգիական մի հարցման արդյունքները։

Տեղացիներից հետաքրքրվել էին, թե 2025 թվականին՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո, հայ երեխայի հանդիպելիս ինչ կանեն։

ՈՒրեմն այսպես՝ հարցման մասնակիցների 17 տոկոսն ասել է, որ երեխային գերության կվաճառի, իսկ 22 տոկոսը հայ երեխա հանդիպելիս պատրաստ է երեխային կացնով մասերի բաժանել ու կերակրել շներին։

Տոյվո Կլաար, մի հատ սա նայի ու քո շեֆի՝ Շառլի հետ պատկերացրեք ձեր առաջարկած խաղաղության իրական դեմքը։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2729

Մեկնաբանություններ